Մագիստրոսական կրթական նեթվորքինգ. ներկայացվում են կառավարման և վիճակագրության գծով ծրագրերը

05.06.2024
Դիտումների քանակ՝ 408

Մագիստրատուրայի հարգելի՛ դիմորդներ,

«Մագիստրոսական կրթական նեթվորքինգ» միջոցառման ընթացքում ձեզ ենք ներկայացնում «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Նախագծերի կառավարում», «Գործարար վարչարարություն (կառավարում)» և «Հանրային կառավարում» կրթական ծրագրերի ղեկավարներին, դասախոսներին և շրջանավարտներին։

Միացե՛ք ՀՊՏՀ բակում սպասվող այս հագեցած երեկոյին, որի ընթացքում հաճելի և օգտակար հաղորդակցման հնարավորություն կունենաք։

Նշե՛ք ձեր օրացույցներում՝

  • Օր՝ հունիսի 7
  • Ժամ՝ 16։30 - 20։00
  • Վայր՝ ՀՊՏՀ բակ
  • Գինի և հաճելի երաժշտություն

Սիրով սպասում ենք:

Գրանցման հղումն` այստեղ