Մագիստրոսական կրթական նեթվորքինգ. ներկայացվում են «Բանկային գործունեության կազմակերպում», «Մաքսային վարչարարություն», «Կորպորատիվ ֆինանսներ» և «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» ծրագրերը
04.06.2024
Դիտումների քանակ՝ 451
Մագիստրատուրայի հարգելի՛ դիմորդներ,
ձեզ ենք ներկայացնում «Մագիստրոսական կրթական նեթվորքինգ» միջոցառման ընթացքում «Բանկային գործունեության կազմակերպում», «Մաքսային վարչարարություն», «Կորպորատիվ ֆինանսներ» և «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» կրթական ծրագրերի ղեկավարներին, դասախոսներին և շրջանավարտներին։
Միացե՛ք ՀՊՏՀ բակում սպասվող այս հագեցած երեկոյին, որի ընթացքում հաճելի և օգտակար հաղորդակցման հնարավորություն կունենաք։
Նշե՛ք ձեր օրացույցներում՝
- Օր՝ հունիսի 7
- Ժամ՝ 16։30 - 20։00
- Վայր՝ ՀՊՏՀ բակ
- Գինի և հաճելի երաժշտություն
Սիրով սպասում ենք:
Գրանցման հղումն՝ այստեղ