Հանդիպում Mixxup Agency ընկերության տնօրենի հետ
07.11.2022
Դիտումների քանակ՝ 462
Սիրելի′ ուսանողներ, նոյեմբերի 11-ին, ժամը 13։40-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում կհյուրընկալվի Mixxup Agency ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Ներսեսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվելու է՝
- անշարժ գույքի շուկայի աճի դինամիկան Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս,
- երիտասարդների կարիերայի զարգացման հեռանկարները անշարժ գույքի շուկայի ոլորտում։
Mixxup Agency ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին և այսօր համարվում է անշարժ գույքի միջնորդական շուկայում ամենափորձառու և հաճախորդակենտրոն ընկերություններից մեկը։