Ուսումնառելու հնարավորություն Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում

04.11.2022
Դիտումների քանակ՝ 836

Հարգելի՛ ուսանողներ, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2022 թ. գարնանային կիսամյակի ընդունելություն` ակադեմիական փոխանակման ծրագրերին մասնակցելու համար (առկա և հեռավար (առցանց) ձևաչափերով)։

Փոխանակման ծրագրին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի այն ուսանողները, որոնք սովորում են ՀՊՏՀ առկա կամ հեռակա ուսուցման համակարգում, սակայն փոխանակման ծրագրով ուսումնառելու պահին չեն լինի ավարտական կուրսի վերջին կիսամյակում։ Առկա ձևաչափով սովորել ցանկացող ուսանողները պետք է հոգան ճանապարհածախսը և կեցության ծախսերը։

Առկա և հեռավար կրթական ծրագրերով ակադեմիական փոխանակման համար փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022 թ. դեկտեմբերի 1–ը։

Եթե հետաքրքրված եք տվյալ ծրագրով, ապա մանրամասն ծանոթացեք փաստաթղթերի ցանկին, մասնագիտական ուղղություններին և ուսանողի ուղեցույցին։ Ծրագրին մասնակցելու համար մինչև 2022 թ․ դեկտեմբերի 1-ը անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։

Հարցերի դեպքում կարող եք գրել  cooperation.asue@gmail.com էլհասցեին։

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը: