Դասական երաժշտության համերգների հրավեր «Իմ սիմֆոնիկ»-ից

09.09.2022
Դիտումների քանակ՝ 842

Սիրելի՛ համալսարանականներ, «Իմ սիմֆոնիկը» կրթամշակութային երիտասարդական ծրագրի շրջանակում դուք բացառիկ հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի համերգներին, որոնք մեկնարկել են սեպտեմբերի 3-ին և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 8-ը։ Փառատոնն իր տանիքի ներքո համախմբում է ժամանակի լավագույն երաժիշտներին, որոնցից շատերը Հայաստանում հանդես են գալու առաջին անգամ։ Սեպտեմբերի 10-ի, 14-ի24-ի, հոկտեմբերի 5-ի8-ի համերգային ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով, ինչպես նաև կարող եք հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջին։

Հրավիրատոմսերի ամրագրման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ։