Առկա մագիստրատուրայի 1-ին և հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսերի դասացուցակներն առցանց են

07.09.2022
Դիտումների քանակ՝ 1642

Սիրելի՛ մագիստրանտներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի են 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասացուցակները, ինչպես նաև հեռակա ուսուցման մագիստրատուրայի 3-րդ կուրսերի դասացուցակները։

Հիշեցնենք, որ և՛ առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերում, և՛ հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսերում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին։

Դասացուցակները տրամադրել է ՀՊՏՀ ուսումնական բաժինը։