Անվանական կրթաթոշակ «ԼԻԳԱ Ինշուրանս»-ից
19.09.2024
Դիտումների քանակ՝ 375
Սիրելի՛ ուսանողներ, «ԼԻԳԱ Ինշուրանս» ընկերությունն այս տարի ևս շնորհում է «ԼԻԳԱ» անվանական կրթաթոշակ։
Անվանական կրթաթոշակին կարող են դիմել 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի այն ուսանողները, որոնք հետաքրքրված են ապահովագրությամբ, մեծ ցանկություն ունեն «ԼԻԳԱ Ինշուրանս» ընկերությունում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան և զարգացնելու ապահովագրության ոլորտը Հայաստանում։
Անվանական կրթաթոշակային մրցույթին մասնակցելով՝ դուք հնարավորություն կունենաք ստանալու կրթաթոշակ՝ տարեկան վարձավճարի 50%-ի չափով։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։