Հայաստանի հաշվապահների ասոցիացիան հայտարարում է անվանական կրթաթոշակի մրցույթ

20.09.2024
Դիտումների քանակ՝ 394

«Հայաստանի ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ կրթoջախները»․ առաջնորդվելով այս սկզբունքով՝ Հայաստանի հաշվապահների ասոցիացիան (ՀՀԱ) հայտարարում է անվանական կրթաթոշակի մրցույթ, որին կարող են հավակնել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի այն ուսանողները, որոնք չունեն աշխատանքային զբաղվածություն, ունեն մեծ ցանկություն Հայաստանի հաշվապահների ասոցիացիայում կամ ասոցիացիայի անդամ հանդիսացող գործընկեր գրասենյակներում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան (հաշվապահական ու ֆինանսական ոլորտում) և զարգացնելու ոլորտը Հայաստանում։

Կրթաթոշակի նպատակն է խրախուսել բարձր առաջադիմությամբ ուսանողներին և հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել Հայաստանում հաշվապահական և հարկային հաշվառման զարգացմանը։

Կրթաթոշակի շահառուները կստանան՝

  • դրամական խրախուսում՝ ամսական 30 000 ՀՀ դրամ,
  • անվճար մասնակցության հնարավորություն Հայաստանում ոլորտի լավագույն մասնագետների սեմինարներին,
  • պրակտիկայի, հետագայում նաև աշխատանքի առաջարկ ստանալու իրական հնարավորություն ինչպես Հայաստանի հաշվապահների ասոցիացիայում, այնպես էլ ասոցիացիայի անդամ հանդիսացող գործընկեր գրասենյակներում, այդ թվում՝ մարզային 34 քաղաքներում։

Կրթաթոշակի շահառու ճանաչվելու պայմաններն են՝

  • բարձր առաջադիմություն (տարեկան առաջադիմության միջինացված գնահատական՝ 18.1 և բարձր),
  • հանձնաժողովի կողմից կազմակերպված հարցազրույցի բարեհաջող հաղթահարում։

Դիմումները կարող եք ուղարկել hr.armaa@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2024 թ․ սեպտեմբերի 26-ը ներառյալ։