Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի օգնականի բաց մրցույթ

25.11.2020
Դիտումների քանակ՝ 1282

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է բաց մրցույթ՝ հանձնաժողովի նախագահի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Պահանջներն են` ՀՀ քաղաքացիություն, «Իրավունք», «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, համապատասխան բնագավառի կամ մասնագիտական աշխատանքային փորձ, հայերենին տիրապետում, ռուսերենին և անգլերենին ազատ տիրապետում, տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ծրագրերի կառավարման փորձ` 1-2 տարի, այլ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում աշխատելու փորձ:

Հանձնաժողովի նախագահի օգնականի հիմնական գործառույթների համառոտ նկարագրին և այլ մանրամասների ծանոթացեք այստեղ: Դիմումի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ն է:

Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան), Էլ. փոստ՝ hr@cpcarmenia.am:

Տեղեկատվությունը` ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից: