Բիզնես գաղափարների ֆինանսավորման հնարավորությունների մասին առցանց տեղեկատվական հանդիպում

27.11.2020
Դիտումների քանակ՝ 586

ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հայտադիմումների ընդունումն արդեն մեկնարկել է:

Եթե ունեք բիզնես գաղափար, բայց չգիտեք՝ որտեղից սկսել, որտեղից գտնել գաղափարի ֆինանսավորում և որոնք պետք է լինեն ձեր առաջին քայլերը ձեռներեցության ճանապարհին, ապա հրավիրում ենք ձեզ մասնակցելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առցանց տեղեկատվական հանդիպմանը, որն իրականացվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և Change Lab-ի հետ համատեղ՝ հատուկ ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների համար։

Միացեք մեր առցանց տեղեկատվական հանդիպմանը նոյեմբերի 30-ին, ժամը 19։00-ին։Կարող եք ձեր հարցերը կանխավ ուղարկել մեր էլ․փոստի հասցեին՝ info@irisbi.am  կամ հրապարակել հենց միջոցառման պատի վրա, որին բանախոսները կանդրադառնան ուղիղ եթերի ժամանակ։Հանդիպման լեզուն  հայերեն է:

Մասնակցությունն անվճար է, նախապես գրանցվողները կստանան ֆինանսավորման ծրագրերի մանրամասները էլ փոստի հասցեին։

Գրանցման հղումը՝ այստեղ:

Ծրագրի մանրամասների մասին՝ Ինչպե՞ս դիմել ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հայտադիմումների 2-րդ փուլին:

  1. ՔԱՅԼ 1-ին․ ծանոթացեք մեր պայմաններին այստեղ
  2. ՔԱՅԼ 2-րդ․ ընտրեք ձեր ծրագիրը և լրացրեք հայտադիմումը՝

3. ՔԱՅԼ 3-րդ. հետևեք www.irisbi.am կայքէջին և սոցիալական ցանցերին հետագա մանրամասների համար։

Մեր թիմը պատրաստ է պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր դիմում-հայտերին։