Բաց դռների օր ՀՊՏՀ-ում

02.03.2021
Դիտումների քանակ՝ 1004

ՀՊՏՀ-ն կրկին իր դռներն է բացում տնտեսագիտությամբ հետաքրքրված դիմորդների համար։ Մարտի 4-ին, ժամը 13․30-ին ՀՊՏՀ-ում բաց դռների օր է․ հանդիսությունների դահլիճում կկայանա ավարտական դասարանների աշակերտների հետ հերթական հանդիպումը, որը հնարավորություն կընձեռի ծանոթանալու համալսարանի մասնագիտություններին, ուսանողական անցուդարձին։ Աշակերտները նաև կշրջեն բուհի մասնաշենքերով, հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղելու ՀՊՏՀ ղեկավարությանը։

Սիրելի՛ դիմորդներ, Տնտեսագիտական մայր բուհը գրկաբաց սպասում է ձեզ։ Մինչ հանդիպում։