Բաց դռների օր՝ դիմորդների համար

07.02.2023
Դիտումների քանակ՝ 396

Սիրելի՛ դիմորդներ, միասնական քննություններով մեկնարկել է բուհերի ընդունելության գործընթացը։ Ճիշտ ժամանակն է այցելել ՀՊՏՀ և կատարել վճռական ընտրություն։

Փետրվարի 14-ին, Ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բաց դռների օր է։

Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, ուսանողական անցուդարձին, ինչպես նաև ձեր հարցերն ուղղել ՀՊՏՀ ներկայացուցիչներին։

Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք, կառավարման ֆակուլտետ)։