Ուսանողական գիտաժողով՝ նվիրված պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի հիշատակին

08.02.2023
Դիտումների քանակ՝ 1679

ՀՊՏՀ-ն, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, AMX-ը (Հայաստանի ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա), «Էփրիքոթ կապիտալ» ՓԲԸ-ն և Եվրասիական ֆոնդային բորսաների միությունը (FEAS) հայտարարում են տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի անվան ուսանողական գիտաժողով՝ «ՀՀ կապիտալի շուկայի կայացման ուղիներն ու հեռանկարները» խորագրով։

Լավագույն աշխատանքներն ու ներկայացումները պարգևատրվելու և խրախուսվելու են, իսկ ակտիվ մասնակցություն ցուցաբերած լավագույն ուսանողները ոլորտի առաջատար ֆինանսական ընկերություններում փորձառություն անցնելու հնարավորություն կստանան։

Դիմելու վերջնաժամկետը 2023 թ․ մարտի 15-ն է։

Գիտաժողովին մասնակցության, դիմելու կարգին և ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում։

Հայտադիմումը՝ այստեղ։