Ռումինիայում կայանալիք միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցելու հնարավորություն
Հայաստանի պետական տնտեսագիտական և Ապոլոնիայի (Ռումինիա) համալսարանների միջև կնքված փոխգործակցության պայմանագրի շրջանակում Ապոլոնիայի համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային վերապատրաստման շաբաթին, որը տեղի կունենա 2023 թ․ մարտի 1-5-ը։
ՀՊՏՀ անձնակազմի ակադեմիական և վարչական աշխատակիցները, վերապատրաստման շաբաթին մասնակցելուց բացի, հնարավորություն կստանան նաև հանդես գալու դասախոսություններով, փորձ փոխանակելու, ինչպես նաև դիտարկելու համագործակցության ընդհանուր ոլորտներն և համատեղ ծրագրերը։
Հագեցած մեկ շաբաթը մասնակիցներին հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիք և ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների մասնակիցների հետ։
Ծրագրին մասնակցելու համար վարչական և ակադեմիական աշխատակիցները մինչև ս․թ․ դեկտեմբերի 18-ը, ժամը 23։59 կարող են լրացնել հետևյալ հայտը։
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: