Ռումինիայում կայանալիք միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցելու հնարավորություն

14.12.2022
Դիտումների քանակ՝ 910

Հայաստանի պետական տնտեսագիտական և Ապոլոնիայի (Ռումինիա) համալսարանների միջև կնքված փոխգործակցության պայմանագրի շրջանակում Ապոլոնիայի համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային վերապատրաստման շաբաթին, որը տեղի կունենա 2023 թ․ մարտի 1-5-ը։

ՀՊՏՀ անձնակազմի ակադեմիական և վարչական աշխատակիցները, վերապատրաստման շաբաթին մասնակցելուց բացի, հնարավորություն կստանան նաև հանդես գալու դասախոսություններով, փորձ փոխանակելու, ինչպես նաև դիտարկելու համագործակցության ընդհանուր ոլորտներն և համատեղ ծրագրերը։

Հագեցած մեկ շաբաթը մասնակիցներին հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիք և ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների մասնակիցների հետ։

Ծրագրին մասնակցելու համար վարչական և ակադեմիական աշխատակիցները մինչև ս․թ․ դեկտեմբերի 18-ը, ժամը 23։59 կարող են լրացնել հետևյալ հայտը։

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: