Դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն Վառնայի տնտեսագիտական համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական և Վառնայի տնտեսագիտական համալսարանների (Բուլղարիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Վառնայի տնտեսագիտական համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները հնարավորություն կունենան դասավանդելու կամ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում։
Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև նոյեմբերի 22-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները՝ հետևյալ հայտը:
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել միջազգային կապերի բաժնի int.mobility@asue.am էլփոստին: