Պանելային քննարկում՝ «Կինը մեր օրերում»

26.03.2024
Դիտումների քանակ՝ 351

Կանանց միամսյակի շրջանակում ՀՊՏՀ գրամշակութային ակումբը կազմակերպում է «Կինը մեր օրերում» խորագրով պանելային քննարկում։ Խոսնակներն են՝

  • Անի Մաղաքյան (սցենարիստ, գրող, լրագրող, «Տակնուվրա» գրքի հեղինակ)
  • Արփինե Գալստյան (բանասեր, արձակագիր, «Սատանան կին է Վեներայից», «Օգնիր ինձ մեռնել. 00:01» և «#հետդ եմ» գրքերի հեղինակ)
  • Լիլի Մկրտչյան (արձակագիր, «Թեյահոլիզմ» և «սԵրկիր» գրքերի հեղինակ)

Միացի՛ր մեր՝ մտածելու տեղիք տվող քննարկմանը՝ ժամանակակից աշխարհում կանանց զարգացող դերի վերաբերյալ: Խոսնակները կանդրադառնան հասարակության մեջ կնոջ դերին,  կներկայացնեն համառության, պայքարի, սիրո և ստեղծագործելու իրենց գաղտնիքները։
Բաց մի՛ թող այս տաղանդավոր կանանց հետ հանդիպելու և գրելու արվեստի գաղտնիքները բացահայտելու բացառիկ հնարավորությունը։
Ապրիլի 3, 14:00
ՀՊՏՀ, Կառավարման ֆակուլտետ (Նալբանդյան 128)
Միջոցառումը կկայանա կառավարման ֆակուլտետի 315 լսարանում:
Միջոցառման մուտքն ազատ է:
Գրանցվի՛ր նախապես, ամրագրի՛ր քո տեղը։
Գրանցման հղումը։