«Արհեստական բանականությամբ կրթության դերը բիզնեսում»․ հանդիպում ՀՊՏՀ-ում
26.03.2024
Դիտումների քանակ՝ 231
Մարտի 27-ին, ժամը 12։30-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարանում (կառավարման ֆակուլտետ) «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի հետ համատեղ հյուրընկալելու ենք Դիանա Եսայանին, ով EU Business School-ի տարածաշրջանային ղեկավարն է։ Վարպետության դասի ընթացքում քննարկվելու են արհեստական բանականությամբ կրթության դերը, նորարարությունները և տեխնոլոգիաները բիզնեսում։
Դիանա Եսայանը երկարամյա փորձ ունի կրթության կազմակերպման ոլորտում, մասնավորապես՝ EU Business School-ում, որն առաջատար բիզնեսի մասնագիտական կրթություն առաջարկող շվեյցարական բուհ է։ Բացի դրանից, բանախոսը երկար տարիներ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։