ՀՊՏՀ-ն հայտարարում է ասպիրանտուրայի ընդունելություն
10.05.2023
Դիտումների քանակ՝ 1432
![](https://asue.am/images/1683549135/834bddea1891e8cf6183fa03.jpg)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, ինչպես նաև վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն։
Վճարովի հիմունքներով առկա ուսուցման ասպիրանտուրայի տարեկան վճարը կազմում է 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. մայիսի 22-ից մինչև հունիսի 15-ը։
Մասնագիտություններին և մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ ասպիրանտուրայից ստացված հայտարարությունում։