QA Camp․ դասընթացի հրավեր

25.01.2023
Դիտումների քանակ՝ 657

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՊՏՀ Change Lab-ը և BAcademy-ն համատեղ կազմակերպում են QA Camp հատուկ դասընթացը, որին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տիրապետել որակի ապահովման մասնագետին (QA) անհրաժեշտ հմտություններին ու ձեռք բերել համապատասխան գիտելիք։

Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս, շաբաթը 2 դաս (ժամը 19։00-ին)
  Դասընթացի արժեքը՝ 150․000 ՀՀ դրամ (ՀՊՏՀ ուսանողներին կտրվի 30, իսկ այլ բուհերի ուսանողներին՝ 20 տոկոս զեղչ)։
  Գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 5-ն է, գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
  Դասընթացի մանրամասները
  Դասընթացավարը
որակի ապահովման մասնագետ Նարեկ Մելիքյանն է։ Նա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ է և, չնայած միջազգայնագետի որակավորմանը, աշխատանքային ուղին սկսել և արդեն 9 տարի ՏՏ ոլորտում է։ Նարեկի աշխատանքային կանգառներից են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են SoftConstruct-ը և Picsart-ը։

Դասընթացը կանցկացվի ՀՊՏՀ Change Lab-ում, ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։