«1C Հաշվապահություն» երկրորդ դասընթացը ՀՊՏՀ-ում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ONE Academy-ն երկրորդ անգամ համատեղ կազմակերպում են «1C Հաշվապահություն» դասընթացը, որը ներկայացնում է 1C ֆրանչայզի և հավաստագրված ուսումնական կենտրոն հանդիսացող OneSoft ընկերությունը։
Դասընթացը նախատեսված է 1C հաշվապահություն սովորել ցանկացող բոլոր անձանց համար։ Հաշվապահական հաշվառման վարման ամենատարածված ծրագրի տիրապետումը մասնակիցներին կընձեռի իրենց գիտելիքներն ամրապնդելու և ոլորտում մրցունակ լինելու հնարավորություն։
Դասընթացի մասնակիցները կտիրապետեն «1C Հաշվապահություն» ծրագրի ամենաակտուալ տարբերակին՝ ուսումնասիրելով ծրագրի տարբեր ենթահամակարգերի աշխատանքը և փոխկապվածությունը, ինչպես նաև՝ դրամական միջոցների, պաշարների հաշվառման, արտադրական և պահեստային գործընթացների, հիմնական միջոցների և ՈՆԱ-ների հաշվառման, կադրային մասի և աշխատավարձի հաշվառման ավտոմատացման գործիքակազմին, հարկային ու ֆինանսական հաշվետվությունների ձևավորման գործընթացներին, վերջապես՝ ծրագրի ադմինիստրատիվ մասի պլանավորման, կազմակերպման ու վերահսկողության գործիքներին: Դասընթացի ծրագրում ներառված են նաև հաշվապահական հաշվառման գործնական օրինակներ և քննական առաջադրանքներ։
Դասընթացի հնարավորությունները
- Լավագույն մասնակիցներին OneAcademy-ն կաջակցի անվճար հանձնել 1C սերտիֆիկացման քննություն։
- Լավագույն մասնակիցներին կտրվի ոլորտում աշխատելու հնարավորություն։
- Կտրվի ՀՊՏՀ-ի և OneAcademy-ի համատեղ հավաստագիր։
- Դասընթացը կվարի Լիանա Գասպարյանը, ով ունի դասավանդման մեծ փորձ և 1C բարձր որակավորման մասնագետ է։
- Դասընթացի լեզուն՝ հայերեն։ Դասընթացը մեկնարկում է փետրվարի 14-ին, տևողությունը՝ 5 շաբաթ, շաբաթական 2 հանդիպում՝ 1,5 ժամ տևողությամբ։
- Դասընթացի ծրագիրը՝ այստեղ։
- Դասընթացը կանցկացվի երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 18։00-ին։
- Դասընթացի արժեքը՝ 40․000 ՀՀ դրամ․ ՀՊՏՀ ուսանողներին և աշխատակիցներին տրամադրվում է 30 տոկոս զեղչ (28.000 ՀՀ դրամ), շրջանավարտներին՝ 10 տոկոս զեղչ (36.000 ՀՀ դրամ)։
- Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 8։