Մրցույթ` «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար

26.07.2024
Դիտումների քանակ՝ 542

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության փորձ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով (իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ հավակնորդի կողմից ստորագրված դիմումի սկանավորված տարբերակը),
2) ինքնակենսագրություն (CV),
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը),
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային),
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) և գիտական աստիճանը հավաստող վկայականը (բնօրինակները և պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակները),
6) առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող վավերացված տեղեկանք (փաստաթուղթ) կամ հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ, իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակները,
7) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակ, իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ ցուցակի սկանավորված տարբերակը),
8) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ` փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո, իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ հայեցակարգի սկանավորված տարբերակը՝ յուրաքանչյուր էջին հավակնորդի ստորագրությամբ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը բնօրինակներով) պետք է ներկայացնել հուլիսի 29-ից օգոստոսի 28-ը ներառյալ, ժամը 10։00-ից-17։00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցեն՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. (+374 10) 59-96-59

Մրցույթին մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումները (փաստաթղթերը բնօրինակների սկանավորված տարբերակներով) պետք է ներկայացնել հուլիսի 29-ից օգոստոսի 28-ը ներառյալ, ժամը 10։00-ից-17։00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության management@escs.am էլեկտրոնային փոստի հասցեով։

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 6-ին ժամը 15։00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (հասցեն՝ Երևան, Նալբանդյան 128)։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի աշխատանքային պարտականությունները և գործառույթները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 27-րդ կետով։

Կանոնադրություն

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության ընթացակարգ

Դիմում

Ինքնակենսագրություն