Լեհաստանում կայանալիք միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցելու հնարավորություն

15.07.2024
Դիտումների քանակ՝ 497

Հայաստանի պետական և Վարշավայի (Լեհաստան) տնտեսագիտական համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` վերոնշյալ համալսարանը ՀՊՏՀ վարչական անձնակազմի անդամներին հրավիրում է մասնակցելու միջազգային վերապատրաստման շաբաթին, որը տեղի կունենա 2024 թ․ հոկտեմբերի 21-25-ը։

ՀՊՏՀ անձնակազմի վարչական աշխատակիցները վերապատրաստման շաբաթի ընթացքում հնարավորություն կստանան փոխանակելու իրենց փորձը, դիտարկելու համագործակցության ընդհանուր ոլորտներն ու համատեղ ծրագրերը։ Հագեցած մեկ շաբաթը մասնակիցներին նաև հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիք և ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների մասնակիցների հետ։

Ծրագրին մասնակցելու համար վարչական աշխատակիցները մինչև ս․թ․ հուլիսի 19-ը, ժամը 23։59 կարող են լրացնել հետևյալ հայտը։

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: