100 կրթաթոշակ՝ արցախցի ուսանողների համար
Հայ կրթական հիմնարկությունը, հավատարիմ մնալով կրթության կարևորության և մշտապես ուսանողների կողքին լինելու գաղափարին, արցախցի ուսանողների համար հայտարարում է կրթաթոշակային մրցույթի հավելյալ փուլ՝ հատկացնելով լրացուցիչ 100 կրթաթոշակ (ուսման վարձի տեսքով):
Ինչպես նշված է հիմնարկության հայտարարության մեջ՝ հաշվի առնելով Արցախում սովորած և սեպտեմբերի 19-ին թշնամու ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված ուսանողների համար պետական աջակցության ծրագրի առկայությունը՝ ՀԿՀ կրթաթոշակին կարող են դիմել ՀՀ պետական բուհերում սովորել պատրաստվող այն ուսանողները, որոնց ուսման վարձն ամբողջությամբ չի փոխհատուցի պետության տրամադրած կրթաթոշակը:
Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 31-ը (ներառյալ):
Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով: