«Սոցիալական և ավանդական ձեռներեցություն»․ նոր դասընթաց ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ Change Lab-ը Սոցիալական ձեռներեցների դպրոցի հետ համատեղ իրականացնելու է «Սոցիալական և ավանդական ձեռներեցություն» թեմայով դասընթաց։
Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին.
● ՀՊՏՀ ուսանողները
● ՀՊՏՀ շրջանավարտները
● ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները
● շրջանավարտները
Բանախոսներն են․
Կարեն Սարգսյան․ կառավարման և զարգացման խորհրդատու, սոցիալական ձեռնարկատիրական ոլորտի առաջատար մենթոր
Արտակ Ասլանյան․ ՀՊՏՀ Change Lab-ի համահիմնադիր, բիզնեսի կառավարման և զարգացման խորհրդատու, Executive Management ընկերության հիմնադիր տնօրեն
Գոհար Մկոյան․ Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի հիմնադիր, սոցիալական ձեռներեցության ոլորտի առաջատար մենթոր, փորձագետ, 39 գիտական հոդվածի հեղինակ, 12+ ՍՁ-ների համահիմնադիր
Կրթական ծրագրի կառուցվածքը.
● շաբաթական 1 տեսական և պրակտիկ դաս, ընդամենը վեց հանդիպում, ընդհանուր՝ 14 ժամ
● հիմնական դասընթացը կմեկնարկի ս․թ․ նոյեմբերի 18-ին
● բոլոր դասերին մասնակցած անձինք հանդիպումների ավարտին կստանան վկայագրեր
● լավագույն երեք մասնակիցները հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով կրթությունը շարունակելու ՍՁ դպրոցում և միջազգային ակադեմիայում
Հանդիպման վայրը․
ՀՊՏՀ Change Lab (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 128)
Կրթական ծրագրի բաժիններն ու հանդիպումների ժամանակացույցը.
● Սոցիալական և ավանդական ձեռներեցություն,
18.11.2022, ժամը՝ 14:30
● Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և արտերկրում,
24.11.2022, ժամը՝ 14:30
● ՍՁ գաղափարի գեներացում և վալիդացում,
30.11.2022, ժամը՝ 14:30
● ՍՁ բիզնես կտավի ներկայացում,
2.12.2022, ժամը՝ 14:30
● Խմբային քննարկումներ և պրակտիկ դաս,
9.12.2022, ժամը՝ 14:30
● Ավարտական հանդիպում-քննարկում , վկայագրերի հանձնում
14.12.2022, ժամը՝ 14:30
Եթե ցանկանում եք հիմնել ՍՁ և հասկանալ, թե ինչ տարբերություններ կան ՍՁ-ի և ավանդական ձեռներեցության միջև, ապա այս ծրագիրը հաստատապես ձեզ համար է։
Շտապեք գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ։
Դասընթացն անվճար է, տեղերը սահմանափակ են:
Հարցերի դեպքում զանգահարեք 098 00 55 13 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջերին՝ Սոցիալական ձեռներեցների դպրոց/School of Social Entrepreneurs, Change lab։