«Սոցիալական և ավանդական ձեռներեցություն»․ նոր դասընթաց ՀՊՏՀ-ում

03.11.2022
Դիտումների քանակ՝ 814

ՀՊՏՀ Change Lab-ը Սոցիալական ձեռներեցների դպրոցի հետ համատեղ իրականացնելու է «Սոցիալական և ավանդական ձեռներեցություն» թեմայով դասընթաց։

Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին.

ՀՊՏՀ ուսանողները

ՀՊՏՀ շրջանավարտները

ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները

շրջանավարտները

Բանախոսներն են․

Կարեն Սարգսյան․ կառավարման և զարգացման խորհրդատու, սոցիալական ձեռնարկատիրական ոլորտի առաջատար մենթոր

Արտակ Ասլանյան․ ՀՊՏՀ Change Lab-ի համահիմնադիր, բիզնեսի կառավարման և զարգացման խորհրդատու, Executive Management ընկերության հիմնադիր տնօրեն

Գոհար Մկոյան․ Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի հիմնադիր, սոցիալական ձեռներեցության ոլորտի առաջատար մենթոր, փորձագետ, 39 գիտական հոդվածի հեղինակ, 12+ ՍՁ-ների համահիմնադիր

Կրթական ծրագրի կառուցվածքը.

շաբաթական 1 տեսական և պրակտիկ դաս, ընդամենը վեց հանդիպում, ընդհանուր՝ 14 ժամ

հիմնական դասընթացը կմեկնարկի ս․թ․ նոյեմբերի 18-ին

բոլոր դասերին մասնակցած անձինք հանդիպումների ավարտին կստանան վկայագրեր

լավագույն երեք մասնակիցները հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով կրթությունը շարունակելու ՍՁ դպրոցում և միջազգային ակադեմիայում

Հանդիպման վայրը․

ՀՊՏՀ Change Lab (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 128)

Կրթական ծրագրի բաժիններն ու հանդիպումների ժամանակացույցը.

Սոցիալական և ավանդական ձեռներեցություն,

18.11.2022, ժամը՝ 14:30

Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և արտերկրում,

24.11.2022, ժամը՝ 14:30

ՍՁ գաղափարի գեներացում և վալիդացում,

30.11.2022, ժամը՝ 14:30

ՍՁ բիզնես կտավի ներկայացում,

2.12.2022, ժամը՝ 14:30

Խմբային քննարկումներ և պրակտիկ դաս,

9.12.2022, ժամը՝ 14:30

Ավարտական հանդիպում-քննարկում , վկայագրերի հանձնում

14.12.2022, ժամը՝ 14:30

Եթե ցանկանում եք հիմնել ՍՁ և հասկանալ, թե ինչ տարբերություններ կան ՍՁ-ի և ավանդական ձեռներեցության միջև, ապա այս ծրագիրը հաստատապես ձեզ համար է։

Շտապեք գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Դասընթացն անվճար է, տեղերը սահմանափակ են:

Հարցերի դեպքում զանգահարեք 098 00 55 13 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջերին՝ Սոցիալական ձեռներեցների դպրոց/School of Social EntrepreneursChange lab։