ՀՊՏՀ-ն հայտարարում է հայցորդության ձևակերպման մեկնարկը

14.03.2024
Դիտումների քանակ՝ 915

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է հայցորդության ձևակերպման գործընթացի մեկնարկը։ Հայցորդ ձևակերպվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայցորդության տևողության ժամկետը սահմանված է մինչև 5 տարի: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել ս/թ մարտի 15-ից ապրիլի 15-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժին՝ aspirantura.phd@outlook.com հասցեով կամ զանգահարել +37410593454 հեռախոսահամարով։