Ձեռներեցության ամառային փառատոն 2020

14.08.2020
Դիտումների քանակ՝ 1249

Սիրելի՛ ուսանողներ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնը (AUA EPIC) հրավիրում է ձեզ միանալու Ձեռներեցության ամառային փառատոն 2020-ին: Փառատոնի այս տարվա խորագիրն է «Վերանայիր ապագադ»:

Առցանց փառատոնի ընթացքում կլինեն դասախոսություններ, սեմինարներ, զրույցներ, պանելային քննարկումներ հայերեն և անգլերեն լեզուներով, որտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող թեմաները՝ անկախ նրանից ուսանող եք, փորձառու ձեռներեց, թե ունեք մեկ այլ զբաղվածություն, բայց հետաքրքրված եք ձեռներեցության և ստարտափ ոլորտով:

Ընտրեք ձեզ համար ամենագրավիչ ուղղությունը կամ պարզապես մի քանի դասախոսություն և փառատոնի ընթացքում վենչուրային գիտելիքներ ու ոգեշնչում ստացեք հայկական էկոհամակարգի առաջատարներից:

Եթե մրցույթների սիրահար եք, հնարավորություն ունեք մասնակցելու «The Future Innovator» մրցույթին, հաղթել ու ստանալ մրցանակներ փառատոնի գործընկեր EU4Business և GIZ-ի, PicsArt- ի և Webb Fontaine-ի կողմից։

ESF2020-ը կանցկացվի Zoom Webinar-ի և Facebook-ի միջոցով: Այստեղ կարող եք գտնել փառատոնի ամբողջական ծրագիրը:

ESF 2020-ին մասնակցելու համար՝ գրանցվեք այստեղ: Մանրամասների համար հետևեք EPIC-ի կայքին կամ  EPIC-ի Ֆեյսբուքյան էջին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հանդիսանում է ESF 2020-ի  գործընկերներից մեկը։ Մյուս գործընկերներն են ՀԱՀ Զավեն և Սոնա Ակյանի անվան Ճարտարագիտական, Համակարգչի և Տեղեկույթի Գիտություն քոլեջը, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի ազգային ագրարային, Հայ-ռուսական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները և PicsArt Armenia, Webb Fontaine Armenia, Berkeley SkyDeck, և Strategic Value Ventures կազմակերպությունները:

#ESF2020 -ին կազմակերպվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: