Իսպանիայում կայանալիք ամառային շաբաթին մասնակցելու հնարավորություն ՀՊՏՀ ակադեմիական և վարչական անձնակազմի անդամների համար

21.06.2023
Դիտումների քանակ՝ 1240

Հայաստանի պետական տնտեսագիտական և Լեոնի (Իսպանիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան մասնակցելու «Միջազգային ամառային շաբաթին», որը կկայանա հուլիսի 10-ից 14-ը Պոնֆերրադա քաղաքում (Իսպանիա)։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև հունիսի 22-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները՝ հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատող աշխատակիցները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: