Իսպանիայում կայանալիք ամառային շաբաթին մասնակցելու հնարավորություն ՀՊՏՀ ակադեմիական և վարչական անձնակազմի անդամների համար
Հայաստանի պետական տնտեսագիտական և Լեոնի (Իսպանիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան մասնակցելու «Միջազգային ամառային շաբաթին», որը կկայանա հուլիսի 10-ից 14-ը Պոնֆերրադա քաղաքում (Իսպանիա)։
Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև հունիսի 22-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները՝ հետևյալ հայտը:
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատող աշխատակիցները։
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: