ՀՊՏՀ-ում կկայանա հանդիպում Superannotate ընկերության ներկայացուցիչների հետ

04.05.2023
Դիտումների քանակ՝ 624

Սիրելի՛ ուսանողներ, մայիսի 8-ին, ժամը 12։20-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի չինական լսարանում հյուրընկալելու ենք Superannotate ընկերության մարքեթինգի տնօրեն Տիգրան Հակոբյանին և Global SDR Lead Դեյվ Առաքելյանին։ Հանդիպման թեման է «Եկամուտների մարքեթինգ․ մարքեթինգի և վաճառքի համադրումը» (Revenue Marketing: Aligning Marketing and Sales Description)։

Ընկերության ներկայացուցիչները մեր ուսանողներին տեղեկություններ կփոխանցեն այն մասին, թե ինչպես էին նախկինում աշխատում մարքեթինգը և վաճառքը, կմեկնաբանեն նոր իրականությունն ու իրենց փորձը, ինչպես նաև կներկայացնեն եկամտի մոդելի ամբողջական պատկերն ու կազմակերպության ներսում եկամտաբեր բոլոր թիմերի միջև ամուր համագործակցության կարևորությունը: