«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ
12.06.2020
Դիտումների քանակ՝ 1685
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների ներգրավման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով՝ արտաքին և ներքին շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքում հայտարարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ հետևյալ թեմաներով՝
- Արհեստական բանականության կիրառական լուծումները ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում
- Պարենային անվտանգության գնահատում և մոդելավորում կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում
- Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վերլուծություն և զբաղվածության պետական կարգավորման ծրագրային լուծումներ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով: