Բրիտանական խորհուրդը ՀՊՏՀ դասախոսներին հրավիրում է հերթական վեբինարի
30.06.2020
Դիտումների քանակ՝ 1281
Բրիտանական խորհուրդը կրթական տարբեր խնդիրների քննարկմանը նվիրված վեբինարների շարքում նախաձեռնում է հերթականը, որին կրկին հրավիրում է մասնակցելու նաև ՀՊՏՀ դասախոսներին: Հուլիսի 1-ին, ժամը 17.00-ին տեղի կունենա հերթական վեբինարը, որը կրում է « Ուսանողների շարժունության հեռանկարները» խորագիրը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ գրանցվելու համար այցելեք այս հղումով:
Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից: