Հայտնի են ավարտական վկայականների (դիպլոմների) տրման օրերը

09.07.2020
Դիտումների քանակ՝ 2945

Սիրելի՛ շրջանավարտներ, սույն թվականի հուլիսի 14-ին և 15-ին կհանձնվեն առկա բակալավրիատի շրջանավարտների ավարտական վկայականները (դիպլոմները):

Դիպլոմների հանձնումը տեղի կունենա ՀՊՏՀ բակում: Կուտակումներից խուսափելու համար յուրաքանչյուր ֆակուլտետի շրջանավարտներին դիպլոմները կտրամադրվեն առանձին՝ ըստ հետևյալ ժամանակացույցի.

հուլիսի 14-ին, ժամը 10.00-13.00-ն կհանձնվեն կառավարման ֆակուլտետի առկա բակալավրիատի շրջանավարտների դիպլոմները,

հուլիսի 14-ին, ժամը 15.00-17.00-ն՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի առկա բակալավրիատի շրջանավարտների դիպլոմները,

հուլիսի 14-ին, ժամը 17.30-20.30-ը՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների շրջանավարտների դիպլոմները

հուլիսի 15-ին, ժամը 10.00-14.00-ն կտրվեն հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի առկա բակալավրիատի շրջանավարտների դիպլոմները,

հուլիսի 15-ին, ժամը 16.00-20.00-ն՝ ֆինանսական ֆակուլտետի առկա բակալավրիատի շրջանավարտների դիպլոմները,

Սիրելի՛ շրջանավարտներ, կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք դիպլոմը ստանալու համար գալ մենակ, չխմբվել ՀՊՏՀ մերձակա տարածքներում, ինչպես ՀՊՏՀ բակում, այնպես էլ մերձակա տարածքում պահպանել գծանշումներով սահմանված սոցիալական հեռավորությունը, ներկայանալ դիմակով և ձեռնոցով։ Խնդրում ենք մինչ համալսարան գալն անպայման ջերմաչափվել։ Տեղեկացնում ենք, որ մինչ համալսարան մուտք գործելը նույնպես կատարվելու է ջերմաչափում և 37C ջերմություն ունեցող ուսանողներին կարգելվի մուտք գործել ՀՊՏՀ տարածք:

Խնդրում ենք անպայման բերել գրադարանին հանձնելու գրքերը (այլապես հնարավորություն չեք ունենա ստանալ դիպլոմ) և ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

Մագիստրատուրայի և հեռակա կրթաձևի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում: