ՀՊՏՀ-ում մեկնարկում են վարչական և ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցների հարցումները

15.07.2020
Դիտումների քանակ՝ 1525

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակվում է COVID-19 համավարակի տարածման և արտակարգ դրության պայմաններում ուսումնական գործընթացի և ընթացիկ աշխատանքների առցանց կազմակերպման արդյունավետության վերաբերյալ ՀՊՏՀ ներքին շահակիցների բավարարվածության գնահատման հարցումների շարքն՝ ըստ համապատասխան թիրախային խմբերի: Այսօրվանից Moodle.asue.am հարթակում մեկնարկում են հարցումները նաև ՀՊՏՀ վարչական ստորաբաժանումների աշխատակիցների, դեկանատների ու ամբիոնների ուսումնաօժանդակ կազմի շրջանում, որոնց համար արդեն իսկ նախապատրաստվել են համակարգ մուտք գործելու օգտահաշիվներ: Այսպիսով, ստորև ներկայացված են նոր մեկնարկած և դեռևս ընթացող հարցումները.

«Առցանց աշխատանքների վերաբերյալ վարչական անձնակազմի բավարարվածության հարցում»՝ ՀՊՏՀ բոլոր վարչական ստորաբաժանումների աշխատակիցների շրջանում (հարցումը հասանելի է մինչև 2020թ. օգոստոսի 25-ը, ժամը 23:00-ն):

«Առցանց ուսումնառության կազմակերպման արդյունավետության վերաբերյալ դեկանների, ամբիոնների վարիչների և ուսումնաօժանդակ կազմի բավարարվածության հարցում»՝ ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների դեկանատների աշխատակիցների, ամբիոնների վարիչների և լաբորանտների շրջանում (հարցումը հասանելի է մինչև 2020թ. օգոստոսի 25-ը, ժամը 12:00-ը):

«Առցանց դասընթացների արդյունավետության վերաբերյալ դասախոսների բավարարվածության հարցում» (հարցումը երկարաձգվել է մինչև 2020թ. հուլիսի 20-ը, ժամը 12:00-ն):

«Առցանց ուսումնառության վերաբերյալ ուսանողների բավարարվածության հարցում»՝ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի 1-3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների շրջանում (հարցումը երկարաձգվել է մինչև 2020թ. օգոստոսի 20-ը, ժամը 23:00-ն):

«Ավարտական աշխատանքների առցանց նախապատրաստման և պաշտպանության վերաբերյալ ուսանողների բավարարվածության հարցում»՝ բոլոր ֆակուլտետների առկա բակալավրիատի 2020թ. շրջանավարտների շրջանում (հարցումը երկարաձգվել է մինչև 2020թ. օգոստոսի 25-ը, ժամը 23:00-ն):

«Մագիստրոսական թեզերի առցանց նախապատրաստման և պաշտպանության վերաբերյալ ուսանողների բավարարվածության հարցում»՝ բոլոր ֆակուլտետների առկա մագիստրատուրայի 2020թ. շրջանավարտների շրջանում (հարցումը երկարաձգվել է մինչև 2020թ. օգոստոսի 25-ը, ժամը 23:00-ն):

Հարցաթերթերի հասանելիությունը շահառուներին ապահովված է ըստ թիրախայնության, այսինքն՝ յուրաքանչյուր օգտատեր Moodle-ի իր անհատական էջում կգտնի միայն իրեն վերաբերող հարցաթերթը կամ հարցաթերթերը: Այսպես, օրինակ, եթե ՀՊՏՀ որևէ վարչական ստորաբաժանման աշխատակիցը միաժամանակ նաև մագիստրատուրայի ուսանող է, ապա իր էջում հասանելի կլինեն թե վարչական աշխատողներին, և թե մագիստրոսներին վերաբերող հարցումները: Նման ձևով նաև ներքին համատեղությամբ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատակիցները կարող են մասնակցել միաժամանակ երկու հարցման՝ որպես դասախոս և վարչական ստորաբաժանման աշխատակից:

Բոլորին խնդրում ենք ակտիվորեն մասնակցել հարցումներին: