Թափուր հաստիքի մրցույթի հայտարարություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է բուժկետի բժշկի թափուր հաստիքի մրցույթ։ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից ստացված հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Բուժկետ
ՊԱՇՏՈՆԸ`
Բժիշկ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`
- իրականացնել շտապ և անհետաձգելի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում,
- ցուցաբերել սովորողների կամ համալսարանի աշխատակիցների խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնություն,
- ըստ անհրաժեշտության՝ հավաքել մանրամասն տվյալներ դիմողի (սովորող կամ աշխատակից) նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին, ուղեգրել դիմողին պահանջվող բժշկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների,
- ըստ անհրաժեշտության՝ դիմել շտապ օգնության ծառայությանը,
- իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- բարձրագույն բժշկական կրթություն (թերապևտի մասնագիտացմամբ),
- վերջին հինգ տարում վերապատրաստման հավաստագրի առկայություն,
- առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն,
- տրամաբանելու, որոշումներ ընդունելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝ 05 դեկտեմբերի 2022 թ.
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 25 դեկտեմբերի 2022 թ.
CV-ն և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլփոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։
Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ: