Թափուր հաստիքի մրցույթի հայտարարություն

02.12.2022
Դիտումների քանակ՝ 616

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է բուժկետի բժշկի թափուր հաստիքի մրցույթ։ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից ստացված հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Բուժկետ

ՊԱՇՏՈՆԸ`
Բժիշկ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`

  • իրականացնել շտապ և անհետաձգելի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում,
  • ցուցաբերել սովորողների կամ համալսարանի աշխատակիցների խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնություն,
  • ըստ անհրաժեշտության՝ հավաքել մանրամասն տվյալներ դիմողի (սովորող կամ աշխատակից) նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին, ուղեգրել դիմողին պահանջվող բժշկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների,
  • ըստ անհրաժեշտության՝ դիմել շտապ օգնության ծառայությանը,
  • իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • բարձրագույն բժշկական կրթություն (թերապևտի մասնագիտացմամբ),
  • վերջին հինգ տարում վերապատրաստման հավաստագրի առկայություն,
  • առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն,
  • տրամաբանելու, որոշումներ ընդունելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝ 05 դեկտեմբերի 2022 թ.
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 25 դեկտեմբերի 2022 թ.

CV-ն և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլփոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ: