Վերապատրաստման հնարավորություն Թիմիշոարայի արևմտյան համալսարանում

10.01.2023
Դիտումների քանակ՝ 1054

Հայաստանի պետական տնտեսագիտական և Թիմիշոարայի (Ռումինիա) արևմտյան համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու վերոնշյալ համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները կունենան հնարավորություն վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում։

Ծրագրով հետաքրքրված վարչական անձնակազմի ներկայացուցիչները մինչև հունվարի 13-ը, ժամը 23։59  պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: