Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Նարինե Հայկի Խալաթյան, տ.գ.թ., դոցենտ

Պատմությունը, գործունեությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտությունը կազմավորվել է 1997 թ․, իսկ 1998-ին ժամանակի հրամայականով հիմնադրվել է բնօգտագործման տնտեսագիտության՝ հանրապետությունում միակ ամբիոնը:

Ամբիոնը համագործակցում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կադաստրի կոմիտեի և մի շարք ոլորտային կառույցների հետ: Վերոնշյալ կառույցներում լաբորատոր դասեր անցկացնելով և այդ կառույցների մասնագետների կողմից ՀՊՏՀ-ում բաց դասեր կազմակերպելով՝ ամբիոնը նպաստում է ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը աշխատաշուկայում։

Վարիչները

  • տ.գ.դ., պրոֆեսոր Ս․ Գևորգյան (1998-2018 թթ․)
  • տ.գ.թ., դոցենտ Գ․ Աղաջանյան (2018-2022 թթ․)
  • 2022 թվականից մինչ օրս՝ տ.գ.թ., դոցենտ Նարինե Խալաթյան

Մասնագիտություն, մասնագիտացում

Ամբիոնը ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան իրականացնում է կրթություն 3 մակարդակներում։

Բակալավրիատ

  • Բնապահպանություն և բնօգտագործում

Դասընթացները

  • Շրջակա միջավայրի տնտեսագիտություն
  • Էկոլոգիայի հիմունքներ
  • Բնապահպանության հիմունքներ և ռեկրեացիոն ռեսուրսների տնտեսագիտություն Կայուն զարգացման հիմունքներ
  • Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր
  • Բնապահպանական ապահովագրություն
  • էկոլոգիական մենեջմենթ
  • Էկոլոգիական աուդիտ

Մագիստրատուրա

  • Բնօգտագործման տնտեսագիտություն

Դասընթացները

  • Էկոլոգիական սերտիֆիկացում և ստանդարտացում
  • Էկոլոգիական ռիսկի գնահատում և կառավարում
  • Ռեգիոնալ էկոքաղաքականություն
  • Էկոլոգիական իրավունքի հիմունքներ

Բակալավրական «Բնապահպանություն և բնօգտագործում» և մագիստրոսական «Բնօգտագործման տնտեսագիտություն» ծրագրերով ամբիոնն ուսուցանում է ավելի քան 70 դասընթաց։

Ասպիրանտուրա

  • Բնօգտագործման տնտեսագիտություն

Դասընթացները

  • Էկոլոգիական վարքագծի վերլուծություն
  • Շրջակա միջավայրի որակ և տնտեսական բարեկեցության չափումներ
  • Էկոլոգիական գործարարության զարգացման ուղղություններ և այլն

Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի գիտահետազոտական ընդհանուր թեման է «Բնօգտագործման վճարների կիրառման արդյունավետության գնահատումը ՀՀ-ում»։

Ամբիոնի կազմը

  1. Խալաթյան Նարինե Հայկի - ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ
  2. Աղաջանյան Գագիկ Սարգսի - տ.գ.թ., դոցենտ
  3. Հակոբյան Հայկ Ռազմիկի - տ.գ.թ., դոցենտ
  4. Գևորգյան Ալիսա Պետրոսի - տ.գ.թ., դոցենտ
  5. Կարապետյան Աննա Կարապետի - տ.գ.թ., դոցենտ
  6. Ալեքսանյան Արմեն Գագիկի - տ.գ.թ., դոցենտ
  7. Ալոյան Գևորգ Ասատուրի - տեխ․գ․թ․, դոցենտ
  8. Մովսիսյան Հարություն Իշխանի - երկր․գ.թ., դոցենտ
  9. Փանոսյան Իռա Կորյունի - տ․գ․թ․, դոցենտ
  10. Մուրադյան Վահագն Սոսի - աշխ․գ․թ․, դոցենտ
  11. Մանասյան Վոլոդյա Գուրգենի - տ․գ․թ․, դոցենտ
  12. Աջամօղլյան Արմեն Աշոտի - աշխ․գ․թ․, դոցենտ
  13. Այվազյան Նորա Հայկի - տ.գ.թ., դասախոս
  14. Աֆյան Նադեժդա Գրիշայի - տ.գ.թ., դասախոս
  15. Մարգարյան Աննա Վլադիկի- տ.գ.թ., դասախոս
  16. Եսայան Տիգրան Երջանիկի - անաս․գ․թ․, դասախոս
  17. Ծատուրյան Արայիկ Աշիկի - դասախոս
  18. Մելյան Հռիփսիմե Վարանցովի - դասախոս
  19. Ռուբենյան Արմեն Գալուստի - դասախոս
  20. Ամիրյան Հռիփսիմե էդիկի - լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն
Հեռ.` (+37410) 593-450
էլհասցե` environmental.economics@asue.am