Ընդունելության առաջին փուլում ՀՊՏՀ-ն ունի 1669 դիմորդ

10.05.2023
Դիտումների քանակ՝ 1011

2023-2024 ուսումնական տարվա ընդունելության առաջին փուլում ՀՊՏՀ-ն ունի 1669 դիմորդ (+156 դիմորդ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում) կամ դիմորդների ընդհանուր թվի 12.7 %-ը: 2022թ. համեմատ ՀՊՏՀ դիմորդների թիվն ավելացել է 190-ով (12.8 %-ով):

Հայաստանի Հանրապետությունում TOP 5 ամենապահանջված մասնագիտությունների շարքում 3-ը ՀՊՏՀ մասնագիտություններն են.

  • ԵՊԲՀ Բուժական գործ՝ 662 դիմորդ,
  • ՀՊՏՀ Կառավարում՝ 327 դիմորդ,
  • ՀՊՏՀ Ֆինանսներ՝ 325 դիմորդ,
  • ԵՊՀ Իրավագիտություն՝ 303 դիմորդ,
  • ՀՊՏՀ Տնտեսագիտություն՝ 276 դիմորդ:

Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն: