5-րդ նոր մագիստրոսական ծրագիրը ՀՊՏՀ-ում. «Մարդկային ռեսուրսների կառավարում»

Դիտումների քանակ՝ 2784

Սիրելի դիմորդներ, շարունակում ենք ներկայացնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գալիք՝ 2020-2021 ուսումնական տարվանից ներդրվող մագիստրոսական նոր ծրագրերը: Հերթական՝ թվով 5-րդ ծրագիրը կոչվում է «Մարդկային ռեսուրսների կառավարում» և կիրականացվի ոլորտի առաջատար  կազմակերպությունների հետ համատեղ:

Ծրագրի իրականացման նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՊՏՀ և Յուքոմ ընկերության միջև:

Նոր մագիստրոսական ծրագիրը կիրականացվի

  • Գործատուների հետ համատեղ 1,5 տարի ժամկետով
  • Ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ
  • Նորագույն դասավանդման մեթոդների կիրառմամբ
  • Երեկոյան ժամը 18:00-ից հետո
  • Գործատու կազմակերպություններում փորձառության անցկացմամբ

Սիրելի դիմորդներ, «Մարդկային ռեսուրսների կառավարման» ծրագիրը հասանելի կլինի ձեզ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում: Այժմ ծանոթացեք «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի մանրամասներին այստեղ:

Նախորդ ծրագրերի մանրամասներին ևս կարող եք ծանոթանալ կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին