Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հարցերի շուրջ՝ հերթական սեմինարում

Դիտումների քանակ՝ 1693

Ամբիոնային գիտական թեմաների շուրջ հաշվետվությունների ներկայացմամբ այսօր գիտական սեմինարով հանդես եկավ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը: Գիտական սեմինարին մասնակցում էին գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, ամբիոնի աշխատակիցները:

Ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը asue.am-ին հայտնեց, որ ամբիոնում իրականացվում են երկու խոշոր գիտական թեմաներ՝ «Ֆիզիկական դաստիարակություն առարկայի արդյունավետության բարձրացման մի շարք հիմնախնդիրները բուհում» և «Բնական աղետների և ռիսկերի նվազեցման գործընթացը ՀՀ-ում»:

Հովհաննես Գաբրիելյանը հանդես եկավ «Սպորտը որպես տնտեսության զարգացող ոլորտ» թեմայով զեկուցմամբ՝ խոսելով ոչ միայն մարզական խնդիրների, այլև տնտեսության և մարզական ոլորտի միջև կապի մասին: Դոցենտ Գագիկ Վարդանյանը հանդես եկավ «Ֆիզդաստիարակություն առարկայի արդյունավետության բարձրացման հարցեր» թեմայով: Ամբիոնի 2-րդ՝ «Բնական աղետների և ռիսկերի մվազեցման գործընթացը ՀՀ-ում» գիտական թեմայի շուրջ զեկուցումներով հանդես եկան քիմ.գ.թ., դոցենտ Սիրանուշ Հարությունյանը և դասախոս Նեդա Պետրոսյանը:

Հովհաննես Գաբրիելյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ամբիոնային գիտական թեմաների ուղղությամբ կատարվող աշխատանքներին, նշեց, որ ամբիոնի աշխատակիցները այս տարվա ընթացքում հեղինակել են 10-ից ավելի գիտական աշխատանքներ, որոնցից 4-ը միջազգային գիտաժողովների ժողովածուներում: «Նաև ցանկանում եմ նշել, որ ամբիոնի գիտական ցենզը բարձր է, պրոֆեսորադասախոսական կազմի 80 տոկոսից ավելին գիտական կոչում ունի»,- Հովհաննես Գաբրիելյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին