Անգլախոսների ակումբը ամփոփել է կիսամյակը. ուսանողներն ունկնդրել են «Ֆուլբրայթ»-ի կրթաթոշակակիր Սեսիլիա դը Բուկին
ՀՊՏՀ ՈւԽ Անգլախոսների ակումբի շրջանակներում այսօր տարեվերջյան ամփոփիչ հանդիպումն է եղել: Զարգացնող ու ինտերակտիվ խաղեր, քննարկումներ, ֆիլմի դիտումներ, վարժություններ…ամենի միջոցով ուսանողները ակումբում միշտ նոր գիտելիք են ստանում: Այսօր ևս ուսանողները մասնակից են դարձել ուսուցողական խաղերի, հաստատել են նոր ծանոթություններ, ձեռք բերել ընկերներ:
Ակումբի կազմակերպական աշխատանքները համակարգում են կառավարման ֆակուլտետի ուսանողուհիներ Անուշ Իսոյանը և Գայանե Գասպարյանը, հանդիպումները վարում է այս ուսումնական տարում «Ֆուլբրայթ» կրթական փոխանակման ծրագրի շրջանակում ՀՊՏՀ թիմին միացած դասախոս Սեսիլիա դը Բուկը:
Այս մասին asue.am-ի հետ զրույցում հաղորդեց լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ Լուսինե Հարությունյանը և, ամփոփելով ՀՊՏՀ-ում Սեսիլիա դը Բուկի այս կիսամյակի գործունեությունը, նշեց, որ անգլերենի դասախոսների հետ համատեղ նա դասավանդել է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 2-րդ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին և ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսերում:
Լեզուների ամբիոնի ղեկավարը, կարևորելով Սեսիլիա դը Բուկի հետ համագործակցությունը, նշեց, որ ի դեմ նրա, ուսանողները հաղորդակցվում են անգլերեն լեզվակրի հետ (native speaker), ծանոթանում ամերիկյան մշակույթին, կրթությանը, բարելավում են բանավոր հաղորդակցվելու հմտությունները: Նոր տարվանից դասախոսը կդասավանդի նոր կուրսերում:
Անգլախոսների ակումբը ևս նոր կիսամյակում կշարունակի իր գործունեությունը՝ առավել ուշագրավ հանդիպումներ նվիրելով անգլախոս ուսանողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին