Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 53-րդ համարը
«ՀՀ թռչնամսի շուկայի հետազոտությունը» «Ամբերդ» մատենաշարի 53-րդ թողարկումն է։ Հետազոտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, խմբի անդամներն են Էրիկ Համբարձումյանը, Գուրգեն Օհանյանը, Մելանյա Ղարագյոզյանը, Նարեկ Կարապետյանը, Մովսես Գալստյանը։
Հետազոտության շրջանակում դիտարկվել են թռչնամսի միջազգային շուկայի զարգացման հիմնական միտումները, ուսումնասիրվել է ՀՀ թռչնամսի ներքին շուկայի մրցակցային վիճակը, կատարվել է մասնակիցների, նրանց մասնաբաժինների, գերիշխող դիրքի, դրանով պայմանավորված հնարավոր չարաշահումների և հակամրցակցային գործողությունների բացահայտում։
Մրցակցության ապահովման պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նկատառումով հետազոտական խումբը ներկայացրել է համապատասխան առաջարկություններ: