Ներկայացվեց ավարտական աշխատանքների ընտրման ավտոմատ համակարգ

Դիտումների քանակ՝ 1670

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների (ՏԿ և ՄՏՀ) ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանի առաջարկությամբ և էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի մասնագետ Արման Օհանյանի հեղինակությամբ ներդրվել է ավարտական աշխատանքների թեմաների ընտրման ավտոմատ համակարգ, որի փորձարկումը տեղի ունեցավ երեկ: Տնտեսագիտություն մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսերի 124 ուսանողներ ծրագրի միջոցով միաժամանակ ընտրեցին իրենց թեման:

«Տնտեսագիտություն մասնագիտությունը սպասարկում է 7 ամբիոն, և ավարտական աշխատանքների թեմաները բաշխելիս որոշակի անհավասար պայմաններ էին առաջանում, ուստի ֆակուլտետի խորհրդում իմ առաջարկով որոշվեց ներդնել մի համակարգ, որը միաժամանակ հնարավորություն կտա ուսանողներին ընդհանուր ցանկից ընտրել իրենց հետաքրքրող թեման: Այսպիսով, յուրաքանչյուր ամբիոն ներկայացրել է 50-ական թեմա, որը ներառվել է ավտոմատ համակարգում»,-ասաց դեկանն ու համոզմունք հայտնեց՝ կմեղմեն անհավասարությունը, ծրագիրը կգոհացնի ուսանողներին:

Համակարգի գործարկմանը ներկա էին էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի պետ Սամվել Հովհաննիսյանը, աշխատակիցները: Դեկանի խոսքով, այնուամենայնիվ, համակարգը փորձնական է և ենթակա է բարելավման:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին