ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Անի Պետրոսյան
«ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից» շարքը ներկայացնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծված Բրիտանական բիզնես դպրոցի գործարար վարչարարության մագիստրոս, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակից Անի Պետրոսյանին։
–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
–Բուհական կրթությունն ինձ տվել է ամուր հիմք՝ գիտելիք, կարիերայի հնարավորություններ, ընկերներ ու ինքնաճանաչման, ժամանակի կառավարման, կազմակերպչական մի շարք հմտություններ։
–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
–Կարծում եմ՝ արժեք ստեղծող, արդյունավետ:
-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
-Ճանապարհորդել, ֆիլմ դիտել, գիրք կարդալ, հեծանիվ վարել։
–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
–Հատկապես վերջին տարիներին՝ խաղաղությունը, անկախ, անվտանգ ու հզոր երկիր ունենալը։
–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։
–Աշխատանքի ամենօրյա մոտիվացիայի կարևորագույն աղբյուրն ինձ համար իմ թիմն է, այն անհավանական աջակցությունը, որը մենք տրամադրում ենք միմյանց։ Դրական և ոգեշնչող աշխատանքային միջավայրն ինձ մոտիվացնում է՝ ամեն օր լավագույնն անելու:
–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Կենտրոնանալ ուսման վրա, վայելել ուսանողական տարիները, գտնել մասնագիտական աշխատանք՝ առավել գործնական գիտելիքներ ձեռք բերելու համար։