ՀՊՏՀ կոլեկտիվը համախմբված մասնակցեց շաբաթօրյակին

29.04.2023
Դիտումների քանակ՝ 788

Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը անմասն չմնաց մեր սիրելի մայրաքաղաքը մաքրելու և բարեկարգելու նախաձեռնությունից։

ՀՊՏՀ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ստորաբաժանումների աշխատակիցները և ուսանողները, ՀՊՏՀ ղեկավարության գլխավորությամբ, ակտիվորեն մասնակցեցին համալսարանի բակի և Օղակաձև զբոսայգու՝ բուհին հարակից տարածքի սանմաքրման, բարեկարգման ու հարդարման աշխատանքներին։

Լուսանկարային շարքն ամբողջությամբ տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։