ՀՊՏՀ մարզիկները միջբուհական առաջնության հաղթողներ են

25.09.2021 Մարզական
Դիտումների քանակ՝ 172

Սեպտեմբերի 20-ին ԵՊՀ մարզադահլիճում ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան կազմակերպել էր Համալսարանական սպորտի միջազգային օրվան նվիրված միջբուհական մարզական միջոցառում՝ ընդգրկելով սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնություններ: Վերջինում՝ պարանի ձգման առաջնությունում, ՀՊՏՀ ուսանողներից կազմված թիմը՝ Տաթև Հակոբյան (հաշվապահական հաշվառում և աուդիտ, 2-րդ կուրս), Կարինա Սարգսյան (ֆինանսական, 2-րդ կուրս), Սահակ Գինոսյան (ֆինանսական, հեռակա, 3-րդ կուրս), Էդգար Պետրոսյան (կառավարում, 2-րդ կուրս), Հովհաննես Մարտիրոսյան (կառավարման, 4-րդ կուրս) և Ֆելիքս Կարապետյան (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, 2-րդ կուրս), գրավել է պատվավոր 1-ին հորիզոնականը:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից սեպտեմբերի 20-ը ճանաչվել և ամբողջ աշխարհում նշվում է որպես Համալսարանական սպորտի միջազգային օր, և այս շրջանակում կազմակերպված առաջնություններին մասնակցություն են ունեցել հայաստանյան 10 համալսարանների շուրջ 100 ուսանողներ, այդ թվում՝ ՀՊՏՀ-ականներ:

Շնորհավորում ենք մեր մարզիկ-ուսանողներին և մաղթում նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին