ՀՊՏՀ մարզիկները մրցանակային տեղ են զբաղեցրել ուսանողական մարզական խաղերում

Դիտումների քանակ՝ 1228

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ, սեպտեմբերի 20-21-ը կազմակերպել է Համալսարանական սպորտի միջազգային օրվան և ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Այդ շարքում՝ պարանի ձգման և կրոսավազքի առաջնություններով մեկնարկել է ՀՀ բուհերի ուսանողների հանրապետական մարզական 20-րդ խաղերի աշնանային փուլը:

ՀՊՏՀ մարզիկները խաղերի աշնանային փուլում տոնել են առաջին հաղթանակը՝ պարանի ձգման թիմային առաջնությունում գրավելով 2-րդ հորիզոնականը:

Տոնական միջոցառումներին մասնակցել են մեկ տասնյակից ավելի բուհերի ուսանող-մարզիկներ:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին