ՀՊՏՀ էլեկտրոնային գրադարանը հասանելի է նաև Գյումրու մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1783

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների համար այսուհետ հասանելի է մայր բուհի էլեկտրոնային գրադարանը: library.asue.am հասցեով առկա գրականությունը էլեկտրոնային ձևով ներբեռնելի է նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների համար: Ծրագրային կարգավորումները կատարել է ՀՊՏՀ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժինը: Բաժնի պետ Սամվել Հովհաննիսյանի խոսքով, ծրագրային կարգավորումներն ավարտված են, համակարգը փորձարկվել է և արդեն կարող ենք նշել, որ բուհի էլեկտրոնային գրադարանից կարող են օգտվել նաև մասնաճյուղի ուսանողները:

ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը asue.am-ին ասաց, որ բուհի էլեկտրոնային գրադարանը մասնաճյուղի ուսանողներին հասանելի է իր ամբողջ ֆոնդով, բովանդակային ծավալով. այսուհետ նրանք կարող են ներբեռնել թվայնացված գրքերը և օգտվել: Գրադարանի տնօրենի խոսքով՝ ՀՊՏՀ էլեկտրոնային գրադարանում այժմ կան շուրջ 600 գրքեր, որոնց շարքում են մասնագիտական, գեղարվեստական գրքեր, հոդվածներ, ամսագրեր, շտեմարաններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին